Ճապոնիան Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքների լույսի ներքո մեծացնում է պաշտպանական ծախսերը: Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել բյուջեի նախագծին, որի համաձայն  պաշտպանական ծախսերը կաճեն մինչեւ ռեկորդային մակարդակ՝ 5,2 տրլն իեն (մոտ 39 մլրդ եվրո): Անցյալ տարվա համեմատությամբ՝ բյուջեն 1,3 տոկոսով մեծացել է, փոխանցում է DW-ն: 

Երկրի պաշտպանության նախարարի խոսքով՝ շատ կարեւոր է, որ «մեր պաշտպանունակության համար ունենանք ամենաժամանակակից, ամենաունակ սարքավորումները»:

Ճապոնիայի պաշտպանական ծախսերը արդեն 4-րդ տարին անընդմեջ աճում են: Միայն հակահրթիռային 2 Aegis համակարգերի ձեռքբերման համար հատկացվել է 730 մլն իեն (գրեթե 5,5 մլն եվրո): Պաշտպանական նոր բյուջեն պետք է հաստատի երկրի խորհրդարանը: