ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Աֆղանստան չհայտարարված իր այցի շրջանակում հայտնել է երկրում իրավիճակի «իրատեսական առաջընթացի» մասին, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ Աֆղանստանի նախագահ Աֆշար Ղանին իրեն հայտնել է «Թալիբանի» մեծ թվով բարձրաստիճան առաջնորդների ոչնչացման մասին: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Աֆղանստանի ուղղությամբ նոր ռազմավարության լույսի ներքո ԱՄՆ-ն երկիր է ուղարկել մեծ ռեսուրսներ եւ զինվորականների, որի արդյունքները, նրա կարծիքով, ադեն անհայտ են:
Փենսը նշել է, թե Թրամփը Պակիստանին հասկացրել է, որ կարող է շատ բանից զրկվել, եթե շարունակի ահաբեկիչներին աջակցել՝ նշելով, որ Պակիստանը չափազանց շատ է թալիբներին եւ ահաբեկչական այլ խմբավորումնների «անվանգ կայանատեղ» տրամադրել:
Փենսի խոսքով՝ խաղաղությունը հնարավոր է «միայն ուժի միջոցով»: Նա հավելել է, որ ամերիկյան զորքը Աֆղանստանում կմնա այնքան, մինչեւ ոչնչացնեն ԱՄՆ նկատմամբ ահաբեկչական սպառնալիքը:
Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աֆշար Ղանիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահը քննարկել էր Աֆղանստանի հարցում Թրամփի նոր ռազմավարությունը:




























