Մեքսիկայի ամենատարեց բնակիչ Խեսուս Կաստիլիո Ռանխելը մահացել է 122 տարեկանում, հայտնում է տեղական Televisa հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի Սոցիալական զարգացման նախարարությանը:
Ռանխելը մահացել է Չետումալ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Մահվան պատճառը թոքաբորբի հետեւանքով շնչառական անբարարությունն էր:
Խեսուս Կաստիլիո Ռանխելը ծնվել է 1896 թվականին: Նա մասնակցել է Մեքսիկայի 1910-1917 թվականների հեղափոխությանը: Ռանխելի խոսքով՝ ինքը մասնակցել է Պորֆիրիո Դիասի ռեժիմի դեմ պայքարող Վենուստիանո Կարանսայի եւ Էմիլիանո Սապատայի բանակների մարտերին: Վերջինը Մեքսիկայի նախագահն է եղել 1877-ից 1880 թվականներին, ինչպես նաեւ 1884-ից 1911-ին:
Կյանքի վերջին 27 տարիներին Ռանխելը բնակվում էր Նիկոլաս Բրավո քաղաքում, որտեղ տեղափոխվել էր կնոջ մահվանից հետո:




























