Գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելի հակված են սեքսով զբաղվել տոն օրերին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Scientific Reports ամսագիրը:
Հետազոտողները վերլուծել են 130 երկրների օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում 10 տարվա ընթացքում արված մի քանի միլիոն գրառումներ: Պարզվել է, որ տոն օրերին սեքսի մասին գրառումների թիվն զգալիորեն բարձր է եղել, իսկ նշանակալի տոներից 9 ամիս անց ծնելիության աճ է նկատվել:
Սեքսի հանդեպ հետաքրքրության մեծ բռնկում է եղել հատկապես Սուրբ ծննդյան տոներին եւ այն երկրներում, որտեղ ապրում են քրիստոնյաներ եւ մահմեդականներ:
Իսլամական Բայրամ տոնը, թեեւ տարբեր տարիների տարբեր օրերի է նշվում, սակայն սեքսի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է հենց այն օրը, երբ նշվել է Բայրամը:
Նախկինում ենթադրվում էր, որ սեքսի հանդեպ հետաքրքրությունը մարդկանց մոտ բարձրանում է կախված բնական գործոններից, օրինակ օրվա ցերեկային ժամերի տեւողությունից: Սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ երեւույթն ավելի շատ մշակութային բնույթ ունի:



























