SpaceX ընկերությունը դեկտեմբերի 22-ին արձակել է Falcon 9 հրթիռը՝ հեռահաղորդակցության տասը Iridium NEXT արբանյակներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արձակումն իրականացվել է ԱՄՆ ՌՕՈՒ Վանդենբերգ կայանից եւ հեռարձակվել SpaceX –ի կայքում։
Հայտնում են, որ ցածր երկրամերձ ուղեծրում արբանյակների հետախուզությունը հաջող է անցել։
Ակնկալվում է, որ արբանյակները մեկ ժամվա ընթացքում կհայտնվեն անհրաժեշտ ուղեծրում։
SpaceX –ին է հանձնարարված առնվազն 75 նման սարքերի արձակումը։ Ակնկալվում է, որ այդ բոլոր սարքերը ուղեծրում կգտնվեն մինչեւ 2018-ի կեսերը։



























