ԱՄՆ-ի միակ ամենամեծ Polar Star սառցահատ շոգենավը մեկնել է Անտարկտիկայի McMurdo և Amundsen-Scott կայաններին պաշարներ հասցնելու համար ճանապարհ բացելու: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչեպով ԱՄՆ-ի Առափյնա պաշտպանության մամուլի ծառայության աշխատակից լեյտենանտ Դոննի Բրզուսկային:

«ԱՄՆ-ի Առափյնա պաշտպանության պահակային Polar Star նավը հունվարի սկզբին կհասնի Անտարկտիկայի սառույցների եզրին: Շոգենավի առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի ճանապարհ բացի ԱՄՆ-ի Անտարկտիկայի ծրագրի ապահովման համար նախատեսված հերթական պաշարների տեղափոխման համար», - ասել է Բրզուսկան՝ հավելելով, որ Polar Star-ի նոր առաքելությունը կշարունակվի մոտավորապես մինչեւ փետրվարի առաջին շաբաթը: