Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) դեմ պատժամիջոցների խստացումը ցույց է տալիս, որ համաշխարհային հանրությունը ցանկանում է, որպեսզի ԿԺԴՀ-ն փոխի իր քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Պատժամիջոցային քայլերը աննախադեպ բարձր մակարդակի վրա են: Սա ցույց է տալիս համաշխարհային հանրության ցանկությունը՝ տեսնել Հյուսիսային Կորեայի քաղաքական կուրսի փոփոխությունները», - ասվում է ճապոնական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Փհենյանի սադրիչ գործողությունները անընդունելի են եւ վտանգում են խաղաղ կարգավորման գաղափարը, որի օգտին հանդես է գալիս համաշխարհային հանրությունը», - ասվում է փաստաթղթում:
«Մենք կոչ ենք անում Հյուսիսային Կորեային Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն (դենուկլեարիզացիա) ուղղված լուրջ մտադրություններ եւ կոնկրետ գործողություններ ցուցադրել», - ավելացրել է Աբեն:
Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման միաձայն որոշում էր ընդունել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից նոյեմբերի 29-ի անցկացված բալիստիկ հրթիռի փորձարկմանը:
ՄԱԿ ԱԽ-ն կրկին Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացրել է




























