Լեսթերի Դե Մոնֆորտ համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ քույր ունեցող մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում եւ հիմնականում լավատեսներ են: Այս նպատակով հարցման է ենթարկվել 17-ից մինչեւ 25 տարեկան 570 մարդ, հաղորդում է Independent-ը:

Մասնակիցները հոգեբանական թերթիկներ են լրացրել, որոնք օգտագործվել են մի շարք հարցերի գնահատման համար, այդ թվում հոգեկան առողջության եւ լավատես աշխարհայացքի:

Պարզվել է, որ հենց քույրերն են իրենց եղբայրներին ու քույրերին ավելի շփվող եւ հաղորդակցվող լինելուն նպաստում: