ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի աշխատակիցները Առողջության եւ սննդի ստուգման ազգային ծրագրի շրջանակներում գիտնականների հավաքած տվյալներն են ուսումնասիրել եւ պարզել, որ բարձր եկամուտ ունեցող եւ բարձրագույն կրթությամբ կանայք ավելի քիչ են տառապում ճարպակալումից, քան ցածր եկամուտ ունեցողները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պարզվել է, որ բարձր եկամուտ ունեցող խմբի մասնակիցների միայն 31 տոկոսն է տառապել ճարպակալումից, մյուս դեպքերում ցուցանիշը 10 տոկոով բարձր է եղել: Միեւնույն ժամանակ բուհ ավարտածների շրջանում հիվանդությունը ախտորոշվել է միայն 27.7 տոկոսի մոտ:
Ամենահետաքրքիրն այն է, որ այս դինամիկան ավելի շատ արտահայտված է եղել կանանց մոտ:
Միջին եկամուտ ունեցող տղամարդկանց խմբի ներկայացուցիչներն առավել հակված են եղել գիրանալուն, հիվանդությունը հայտնաբերվել էր 38.5 տոկոսի մոտ:



























