Կենդանական աշխարհի մասին օրենքում լայնամասշտաբ փոփոխություններ են լինելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով կենդանիների հետ դաժանաբար վարվող անձանց վերաբերյալ հրապարակումներին:
«Ոչ թե դեպքերն են շատացել, այլ լուսաբանումը, սա ձեռքբերում կարելի է համարել: Մենք այժմ աշխատում ենք Կենդանական աշխարհի մասին օրենքում փոփոխություններ անելու նախագծի վրա: Մեկ հարցի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են. ես կարծում եմ, որ կենդանական աշխարհը չի կարող որեւէ մեկին պատկանել, վայրի բնության տերը պետք է լինի պետությունը, հենց սրա վերաբերյալ քննարկումներ կան»,- ասաց նախարարը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել քրեական պատասխանատվությունը, ստեղծել կենդանական աշխարհի կադաստր, որը մինչեւ հիմա չի եղել: Նշենք, որ օրենքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի ն ենք ուզում ունենալ ամբողջ ծավալով: Սա մենք մինչեւ այսօր չունենք եւ սա դժվարություններ է առաջացնում մեզ համար. «Որսի եւ որսորդական տնտեսության քաղաքականությունն էլ է պետք վերանայել: Հայաստանում չպետք է լինեն որսահանդակներ, որոնք որսորդական տնտեսություններ չեն»:
Նշենք, որ վերջին շրջանում համացանցում շատ են հրապարակվում լուսանկարներ, որտեղ մարդիկ դաժանաբար վարվում են կենդանիների հետ:


























