Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի բնակիչը մեկ ամիս շարունակ չի նկատել, որ կինը, որի հետ նա ապրել է, մահացել է։ Այս մասին հաղորդում է Chicago Sun Times-ն։
60-ամյա Սթիվեն Սեյլերի խոսքով՝ նա ննջասենյակից տարօրինակ հոտ է զգացել մեկ ամիս շարունակ, սակայն որոշել է չպարզել, թե ինչ է կատարվում կնոջ հետ: 58-ամյա Թամարա Ուիլսոնը հայտնաբերվել է դեկտեմբերի 10-ին, եղել է մերկ եւ կապույտ կտորով փաթաթված: Ոստիկանությունը բնակարան է մտել մահացած կնոջ դստեր խնդրանքով, որը հայտնել էր, որ երկար ժամանակ չի խոսել նրա հետ:
Իր հերթին Սեյլերը նշել է, որ մինչեւ աղջիկը զանգահարելը չի իմացել, որ կինը մահացել է: Սակայն ոստիկանությունը կասկածներ ունի, որ նա ստում է:
Տղամարդը ձերբակալվել է դեկտեմբերի 19-ին, երբ վերադարձել է բնակարան: Նրա մոտ հայտնաբերվել է կնոջ անձնագիրը, բանկային քարտը, ծննդյան վկայականը եւ ամուսնության մատանին։ Դեկտեմբերի 22-ին նրան ազատ են արձակել եւ նշանակել են տնային կալանք։
Հոկտեմբերին Սեյլեն մեղավոր էր ճանաչվել ընտանեկան բռնության եւ ծեծի համար: Դատարանը նրան արգելել էր վերադառնալ ընդհանուր բնակարան ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ: Տեսախցիկների տվյալներով՝ Սեյլերը ներս է մտել եւ դուրս եկել բնակարանից, ինչպես նաեւ ամեն հինգ օրը ստուգել է փոստը։
Զույգը ամուսնացել էր 2014 թվականին, նրանց դուստրը 22 տարեկան է:




























