Ամերիկայի Միչիգան նահանգի բնակիչ Թերրի Միլերը մեկ տարի է Amazon-ից ծանրոցներ է ստանում, որը նա չի պատվիրել: Տղամարդը մի քանի անգամ խնդրել է առցանց խանութին առաքումները չեղյալ հայտարարել, սակայն ապրանքները շարունակում է առաքել, հաղորդում է NBC-ն:
Amazon-ի արկղներում հիմնականում հեռախոսներ, հագուստի պայուսակներ եւ այլ մանրուքներ են: Ծանրոցների վրա նշված են Միլերի ճշգրիտ հասցեն եւ հեռախոսահամարը: Նա պարզել է ուղարկողի անունը եւ ազգանունը, սակայն նա նրան չի ճանաչում եւ տղամարդը դիմել է ոստիկանություն:
Մասնավորապես, ամերիկացին անհանգստացրել է այն հանգամանքը, որ հնարավոր է իր հաշվին այդ ապրանքների համար գումարներ գրանցվեն: Սակայն, Amazon-ում նրան վստահեցրել են, որ նրանից ոչ մի վճար չի գանձվի: Այս դեպքում, Միլերի խոսքով, ծանրոցները շարունակում են առաքել իր տուն:
Ամերիկացին նաեւ նշել է, որ արկղերի մեջ եղած ապրանքները իրեն պետք չեն եկել՝ նույնիսկ անլար ականջակալները վարդագույն են եղել: Տղամարդի խոսքով՝ նա մտադիր է մեկին նվիրել այդ ապրանքները կամ շպրտել դրանք:




























