Կյանքի 99-րդ տարում կյանքից հեռացել է նկարիչ եւ դիզայներ Բոբ Գիվենսը՝ ամենահայտնի անիմացիոն կերպարներից մեկի՝ Բագզ Բաննիի ստեղծողը, այս մասին հայտնում է BBC News-ը՝ վկայակոչեպով Գիվենսի դստերը՝ Մարիանային, փոխանցում է Lenta.ru-ն:

Գիվենսը առաջին անգամ նկարել է Բագզ Բաննիին1940 թվականին: Վերջինիս համար հիմք է ծառայել նմանատիպ մեկ այլ կերպար` Բագզու նապաստակը, որը մինչ այդ հայտնվել էր մի քանի մուլտֆիլմում: Warner Bros. ստուդիան ցանկացել էր փոխել հերոսի դեմքը, քանի որ օրիգինալի դեմքը «չափազանց սիրալիր էր»: Նախորդ նապաստակը կլոր գլուխ, փափկամազ պոչ եւ կարճ ականջներ ուներ, իսկ հասակը մի գլուխ ավելի ցածր էր Բագզից:

Նկարիչը աշխատել է նաեւ Թոմի եւ Ջերիի, Դաֆֆիի եւ Դոնալդ Դագի մասին անիմացիոն շարքերի վրա, համագործակցել է Disney, Warner Bros եւ Hanna-Barbera ստուդիաների հետ:

Բագզ Բաննին Warner Bros-ի ամենահայտնի անիմացիոն կերպարներից մեկն է: Այն հայտնվել է ստուդիայի այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Tiny Toon Adventures-ը եւ The Luni Tunce Show-ն: