Բահրեյնի ռազմական դատարանը վեց շիա մահմեդականների դատապարտել է մահապատժի՝ ահաբեկչական բջիջ ստեղծելու եւ բանակի հրամանատարի սպանությունը ծրագրելու համար։ Դատաարտյալներին զրկել են Բահրեյնի քաղաքացիությունից, հաղորդում է BNA-ն։

Դատապարտյալները, որոնցից մեկը զինծառայող է, մեղադրվել են մի քանի հարձակումների մեջ։ Այս գործի հետ կապված յոթ այլ անձանց դատարանը դատապարտել է յոթ տարվա ազատազրկման եւ զրկել քաղաքացիությունից։ Եւս հինգ անձանց արդարացրել են։