Վենեսուելայի դեսպանը եւ Կանադայում Կարակասի հավատարմատարը Կարակասի գործողությունների կապակցությամբ ընդգրկվել են անցանկալի անձանց ցուցակում: Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստիա Ֆրիլանդը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
«Մադուրոյի ռեժիմի գործողություններին ի պատասխան՝ ես հայտարարում եմ, որ Վենեսուելայի դեսպանը այլեւս չի կարող մուտք գործել Կանադա: Բացի այդ, ես պերսոնա նոն գրատա եմ հայտարարում Վենեսուելայի հավատարմատարին», - ասվում է Կանադայի ԱԳՆ կայքում:
Ավելի վաղ Վենեսուելայի Ազգային սահմանադրական ժողովը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Կարակասում Բրազիլիայի դեսպան Ռույ Պերեյրային եւ Կանադայի գործերով ժամանակավոր հավատարմատար Կրեյբ Կովալիկին:
Վենեսուելան երկրից արտաքսում է Բրազիլիայի դեսպանին եւ Կանադայի գործերով ժամանակավոր հավատարմատարին
Բրազիլիան խոստացել է Վենեսուելայից իր դեսպանի արտաքսումից հետ պատասխան միջոցներ ձեռնարկել




























