Սերբական Air Serbia պետական ավիաընկերությունը հայտարարել է գլխավոր տնօրեն Դանե Կոնդիչի հրաժարականի մասին, հաղորդում է Kommersant.ru- ն:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պարոն Կոնդիչը գործադիր տնօրենի պաշտոնում չորսուկես տարվա աշխատանքից հետո որոշել է հրաժարական տալ անձնական պատճառներով:

 Air Serbia պետական ավիաընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Դունկան Նայսմիթը: