Չինաստանի իշխանությունները հաստատել են Շանհայի զարգացման պլանը, ըստ որի այս խոշոր ֆինանսական կենտրոնի բնակչությունը կսահմանափակվի մինչեւ 25 միլիոն մարդը, հաղորդում է Коммерсант.ru-ն։
Այս միջոցառումները, որոնք ուժի մեջ են մտնում 2035 թվականին, նախատեսված են այն խնդիրների լուծման համար, որոնք սովորաբար առաջանում են խոշոր քաղաքներում բնակչության գերբնակեցման հետեւանքով` օդի աղտոտվածություն, սոցիալական եւ քաղաքային ծառայությունների գերբեռնվածություն, երթեւեկության խցանումներ: Բացի այդ, պլանը նախատեսում է մինչեւ 2035 թվականը շինարարության համար հատկացնել 3200 քառակուսի մետր քաղաքային հողատարածք:
Շանհայի բնակչությունը 2016 թ. վերջին կազմել է 24.2 միլիոն մարդ, ինչը 0.4 տոկոսով ավելի է 2015 թվականի համեմատությամբ: Բնակչության աճը հիմնականում պայմանավորված է երկրի այլ շրջաններից աշխատանք փնտրելու նպատակով մարդկանց այստեղ տեղափոխվելով:
Բնակչության աճի սահմանափակման նման ծրագիր աշնան սկզբին ընդունվել էր Պեկինի համար: Սկսած 2020 թվականից մայրաքաղաքի բնակչությունը չի կարող գերազանցել 23 միլիոն մարդը:




























