«Ռոսգոստրախ» խմբի նախկին սեփանակատեր եւ նախագահ Դանիլ Խաչատուրովը պատասխանել է ապահովագրական ընկերության ոչ արդյունավետության եւ նրանում գողության մասին մեղադրանքներին։

«ՎՏԲ 24»-ի նախագահ, «ՖԿ Օտկրիտիե» խորհրդի  նախագահ եւ «Ռոսգոսստրախ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Զադորնովի նախօրեին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում քննադատել է «Ռոսգոսստրախ»-ի նախկին ղեկավարությանը: Նրա կարծիքով՝ ընկերությունում վերեւից ներքեւ գողություն էր տիրում։

«Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում Խաչատուրովը նշել է, որ ընկերությունում հավաքել են «շուկայում լավագույն կադրերը»: «Այս թիմից  դուրս եկածները այսօր գլխավորում են Կենտրոնական բանկի, Սբերբանկի եւ ՎՏԲ-ի ապահովագրական ուղղությունները»,-հիշեցրել է նա:

Խաչատուրովը ոչ պրոֆեսիոնալ է համարում Զադորնովին հայտարարությունը ընկերությունում գողության մասին: «Վաղը նա ստիպված կլինի ամբողջ երկրում տասնյակ հազարավոր աշխատողների հեռացնել: Հակառակ դեպքում, ոչ ոք չի վստահի ո՛չ ընկերությանը, ո՛չ շուկային»,-ամփոփել է Խաչատուրովը: