Սպիտակ տան մարգագետնում աճող ամենահին ծառը, որը տնկվել է 19-րդ դարի կեսին, կսողոցվի ԱՄՆ նախագահի կնոջ՝ Մելանյա Թրամփի որոշմամբ, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով առաջին տիկնոջ ներկայացուցչին:
Մելանյա Թրամփը նման կարգադրություն է կատարել ԱՄՆ Ազգային բուսաբանական այգու զեկույցի հիման վրա, որում նշված է, որ 1835 թվականին ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի տնկած մագնոլիան խիստ վնասված է եւ չի տապալվում ընդամենը հատուկ կառուցվածքներով պահելու շնորհիվ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ծառը փրկելու համար բոլոր ջանքերը գործադրվել են, իսկ Մելանյա Թրամփի որոշումն ընդունվել է Սպիտակ տան այցելուների անվտանգության ապահովման նպատակով:
Առաջին տիկինը կարգադրել է պահպանել սերմերը՝ նույն տեղում նոր մագնոլիա տնկելու համար:




























