ԱՄՆ երեք քաղաքների՝ Նյու Յորքի, Սան Ֆրանցիոսկոյի եւ Ֆիլադելֆիայի իշխանությունները դեկտեմբերի 26-ին հայց են ներկայացրել ԱՄՆ պաշտպանության նախարարության դեմ՝ կապված այն փաստի հետ, որ վերջինս ՀԴԲ-ի համազգային տվյալների բազային ամբողջական տեղեկատվություն չեն տրամադրել այն զինծառայողների մասին, որոնք դատված են եղել կամ ամոթալի կերպով հեռացվել են զինված ուժերից ու զրկվել են օրինական կերպով զենք կրելու իրավունքից:
Associated Press-ի փոխանցմամբ, հայցը ներկայացվել է Վիրջինիա նահանգի Արեւելյան շրջանի դատարան:
Լրագրողները նշել են, որ հենց նմանատիպ բացթողումների պատճառով է, որ հնարավոր է եղել Սազերլենդ Սփրինգս քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ նոյեմբերի 5-ին հրացանով զինված 26-ամյա Դեւին Քելլին մտել է բապտիստական եկեղեցու շենք եւ կրակ բացել ներկաների վրա: Տեղի ունեցածի հետեւանքով մահացել էր 26, վիրավորվել՝ 20 մարդ:
Ինքը՝ Քելլին հրազենային վիրավորում էր ստացել, ապա ինքնասպան եղել:
Ավելի ուշ պարզվել է, որ նա ծառայել է ԱՄՆ զինված ուժերում, Հոլոման բազայում (Նյու Մեքսիկոյի նահանգ), դատապարտվել է կնոջն ու որդուն ծեծելու համար: Բացի այդ, նա հոգեբուժարանի հիվանդ է, բայց զինված ուժերի հրամանատարությունը այդ մասին տեղյակ չի պահել ՀԴԲ-ին:
Հայց ներկայացնելով Պենտագոնի դեմ, մենք ցանկանում ենք հասնել նրան, որ դատարանը ՊՆ-ին հարկադրի ուղղել գործող ոչ արդյունավետ համակարգը, որի պատճառով մարդկանց կյանքը վտանգի է ենթարկվում»,-նշել է Նյու Յորքի վարչակազմի խորհրդական Զահարի Քարթերը:




























