Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿԻմ Չեն Ընը իր տատիկ Կիմ Չեն Սուկի հարյուրամյակին նվիրված մեծ տոն է կազմակերպել: Հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ են հավաքվել, որ հարգեն նրա հիշատակը: Արարողության ավարտին հավաքվածները նրա հուշարձանին ծաղկեպսակ են դրել, հաղորդում է Life -ը։

Կիմ Չեն Սուկը Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի առաջին կինն է եղել:

Նա Հյուսիսային Կորեայի կոմունիստական գործիչ եւ անկախության ջատագով էր: 1936 թվականից նա ծառայել է ժողովրդական բանակի շարքերում:

1940 թվականին նա ամուսնացել է Կիմ Իր Սենի հետ: Նա մահացել էր 1949 թ. սեպտեմբերի 22-ին 31 տարեկան հասակում ծննդաբերության ժամանակ:

Հյուսիսային Կորեայում ներկայիս առաջնորդի տատիկին համարվում են «հակաճապոնական պատերազմի հերոսուհի, հեղափոխության առաջնորդին նվիրվածության լավագույն օրինակ եւ հեղափոխության «մայր»:

Դեկտեմբերի 24-ին լրացել է «հեղափոխության մոր» 100-ամյակը: Այս առիթով Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեծ տոն էր կազմակերպել: Նրա հուշարձանին հավաքված հազարավոր մարդիկ  հիշել են առաջնորդի տատիկին պարերով եւ երգերով: