Բարաք Օբաման պատմել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ուրախանում է, որ կարող է երկար քնել եւ իր օրն ամբողջությամբ կառավարել:
«Հիմա ավելի ուշ եմ արթնանում, հետո որոշում եմ, թե ինչպես եմ ցանկանում ժամանակն անցկացնել եւ ինչ է պետք անել: Ես ինձ ազատ եմ զգում: Հնարավորություն եմ ստացել ինչ-որ հարցերի մեջ ավելի խորանալու»,- ասել է Օբաման Բրիտանիայի արքայազն Հարրիին տված հարցազրույցում:
Նախկին նախագահը նշել է, որ պաշտոնից հեռանալուց հետո իր կյանքը խիստ փոխվել է՝ կրկնլով, որ փոփոխություններն առաջին հերթին վերաբերել են իր աշխտանքային ժամանակացույցին: Դրա հետ մեկտեղ, ինքը շարունակում է մտածել երկրի եւ նրա քաղաքացիների ապագայի մասին:
«Կցանկանայի համոզված լինել, որ Միացյալ Նահանգները զարգանում է եւ աշխարհում իր տեղը պահպանում: Իհարկե, ես հիմա այնպիսի գործիքներ չունեմ, որոնց տնօրինում էի նախագահության տարիներին: Բայց հիմա շատ բան է իմ մոտիվացիան բարձրացնում»,- ասել է Օբաման:
Նա խոստովանել է, որ նախկին աշխատանքին եւ մասնագետների թիմին, որոնց հետ Սպիտակ տանն աշխատում էր, կարոտում է: «Ես ամենից շատ իմ թիմին եմ կարոտում, որի պակասը զգում եմ: Զգում եմ նաեւ աշխատանքի ինտենսիվության պակասը, երբ գիտեիր, որ ամեն օր հարցեր լուծելով՝ մարդկանց համար ինչ-որ բան էիր անում: Եվ, իհարկե, ես կարոտում եմ այն աշխատանքին»,- ասել է Օբաման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























