Հնդկական օվկիանոսում՝ Ռեյունիոն կղզու ափերի մոտ, նավակ են հայտնաբերել, որի մեջ Լեհաստանի քաղաքացի էր: Փրկվածի խոսքերով՝ վնասվելուց հետո նավակը հոսընթացով յոթ ամիս շարունակ մնացել է օվկիանոսում: Տղամարդու միակ ուղեկիցը այս ընթացքում իր կատուն էր, հաղորդում է Vesti- ն:

54-ամյա երիտասարդը ժանդարմներին պատմել է, որ իր ինքնաշեն նավակով դեռ մայիսին էր դուրս եկել Աֆրիկայի հարավ-արեւելքում գտնվող Կոմորյան կղզիներից՝ իր հետ վերցնելով ուտելիքի մեկ ամսվա պաշար: Նա մտադիր էր հասնել Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ աշխատանք գտնելու նպատակով:

Սակայն նավակը շուտով կոտրվել է, շարքից դուրս էին եկել նաեւ կապի բոլոր միջոցները, գրում է Figaro-ն: Արդյունքում նա ստիպված էր հոսընթացով շարժվել Մալդիվների, Ինդոնեզիայի եւ Մավրիկիոսի միջեւ: Լեհ տղամարդը կենդանի է մնացել՝ սնվելով օրական կես տուփ չինական սուպով եւ օվկիանոսից որսած ձկներով: