Յուրաքանչյուր ամերիկացի տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ բացարձակապես անպետք նվեր է ստանում, եւ այդպիսի նվերների միջին արժեքը կազմում է 49.5 դոլար, ցույց է տվել Pureprofile-ի կողմից անցկացված հարցումը, հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։
Այսպիսով, ամեն տարի ԱՄՆ քաղաքացիները 16 միլիարդ դոլար են ծախսում այն իրերի վրա, որոնք այնուհետեւ դարակներում փոշոտվում են կամ հայտնվում են աղբամանի մեջ:
Հարցվածների գրեթե քառորդն ասել է, որ ամենավատ նվերները իրենց ընկերներից են ստանում, եւ միայն 5 տոկոսն է բողոքել ղեկավարության կողմից նվիրված նվերներից: Միեւնույն ժամանակ, հարցվածների 7 տոկոսը խոստովանել է, որ նվիրել են հարազատներին ու բարեկամներին նվերներ, իմանալով որ դրանք նրանց դուր չեն գա։
Ավելի հաճախ նվիրվող ոչ պիտանի իրերի շարքում գերիշխում են հագուստն ու աքսեսուրաները։
Որպեսզի խուսափել նման նվերիներից, Moneyish.com կայքը խորհուրդ է տալիս նվեր քարտեր նվիրել։




























