ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի հետ, որը նոյեմբերի 10-ին կայցելի Վաշինգթոն:

Սպիտակ տունը հաղորդում է, որ զրուցակիցները մտադիր են մի շարք հարցեր քննարկել, ներառյալ ՆԱՏՕ-ի մասին եւ ԻՊ դեմ պայքարի հարցերը, ինչպես նաեւ երկկողմ առեւտուրը եւ ներդրումները: