ԱՄՆ-ն պաշտոնապես համաձայնել է Նիգերիային  Super Tucano A-29 12 ռազմական ինքնաթիռ եւ զենք վաճառել: Այս մասին  հայտարարել են  երկրի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները` հաստատելով գործարքի վերականգնումը, որը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից սառեցվել էր Նիգերիայում մարդու իրավունքների խնդիրների պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Նիգերիայի օդուժը ռմբակոծել էր փախստականների ճամբարը, որից հետո Օբաման կասեցրել էր վաճառքը:

Սակայն, գործող նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է աջակցել Նիգերիայի՝ «Բոկո հարամի» զինյալների դեմ պայքարի ջանքերը:

ԱՄՆ կառավարության եւ Նիգերիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հունվարի սկզբին կհանդիպեն ինքնաթիռների արագ առաքման հարցը քննարկելու համար:

12 ինքնաթիռի եւ զենքի վաճառքը 593 մլն  դոլար է կազմում եւ ներառում է հազարավոր ռումբեր եւ հրթիռներ: