ԱԴԾ եւ Անդրբայկալի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են տեղացու, ում մոտ հայտնաբերել են արջի մոտ 500 թաթ եւ որմզդեղնի գլխի 37 մաս, որոնք նախատեսել էր ապօրինի Չինաստան արտահանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սա վերջին տարիներին առգրավված ամենախոշոր խմբաքանակն է: Այն փոձել է դուրս բերել Կրասնոչիկոյսկի շրջանի բնակիչը:
«Նրա անձնական ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է արջի 468 թաթ եւ որմզդեղնի դիմային հատվածի 37 մաս: Ձերբակալվածի մոտ որսի օրինականությունը հաստատող փաստաթղթեր չկային: Ենթադրաբար՝ այն նախատեսված էր Չինաստանում վերավաճառելու եւ Չինաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նման քանակություն ձեռք բերելու համար որսագողերը պետք է սպանեին ավելի քան 150 կենդանու: Ներկայումս որոշվում է ձերբակալվածին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ «Առանձնապես արժեքավոր վայրի կենդանիների ապօրինի որս եւ շրջանառություն» հոդվածով:




























