Վաշինգթոնի անցկացրած «ճնշում գործադրելու խաղաղ արշավը» հանգեցրել է նրան, որ Հյուսիսային Կորեան զրկվել է արտահանումից իր եկամուտների գրեթե 90 տոկոսից, որի մեծ մասն օգտագործում էր զենքի ապօրինի մշակումների համար: Այս մասին նշված է The New York Times-ում հրապարակված ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հեղինակային հոդվածում:

Թիլերսոնը Հյուսիսային Կորեային հիշատակել է Կորեական թերակղզու ճգնաժամի ենթատեքստում: Նրա խոսքով՝ Փհենյանի վրա Պեկինի տնտեսական ճնշումը Հյուսիսային Կորեայի դեմ Վաշինգթոնի ռազմավարության «կենտրոնական բաղադրիչն» է: Պետքարտուղարն ընդունել է, որ Չինաստանը որոշակի պատժամիջոցներ  կիրառել է, սակայն «կարող է եւ պետք է ավելին անի»:

Թիլերսոնը նշել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն բանակցությունների սեղան վերադառնալու համար, որոնց անցկացման հնարավորությունը պահպանվում է:

Նա նշել է, որ Վաշինգթոնի անցկացրած «ճնշում գործադրելու խաղաղ արշավը» հանգեցրել է նրան, որ Հյուսիսային Կորեան զրկվել է արտահանումից իր եկամուտների գրեթե 90 տոկոսից, որի մեծ մասն օգտագործում էր զենքի ապօրինի մշակումների համար: «Մենք հույս ունենք, որ միջազգային մեկուսացումը կստիպի ռեժիմին մասնակցել հրթիռային եւ միջուկային ծրագրերի դադարեցման շուրջ լուրջ բանակցություններին»,- նշել է Թիլերսոնը:

«Բանակցությունների դուռը շարունակում է բաց մնալ, սակայն մենք հստակ հասկացրել ենք, որ ռեժիմը պետք է վաստակի բանակցությունների սեղան վերադառնալու հնարավորությունը: Մինչեւ ապանուկլեինացում տեղի չունենա, ճնշումը կշարունակվի»,- ամփոփել է ԱՄՆ պետքարտուղարը: