Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

- «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸

- «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸

- «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸

- «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին»¸

- «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին»¸

- «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին»¸

- «Առեւտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին»¸

- «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին»¸

- «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին»¸

- «Կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին»¸

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին»¸

- «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին»

- «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ լրացում կատարելու մասին»: