Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին զբաղված է հաշտեցման կառավարության ձեւավորմամբ դատապարտված նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի ներման որոշումից հետո կտրուկ քննադատության պայմաններում: Այս մասին Պերույի նախագահը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վարչապետ Մերսեդես Արաոսի հետ աշխատում ենք հաշտության նոր կառավարության ձեւավորման շուրջ»,-նշել է Կուչինսկին: Նրա խոսքով՝ կարճ ժամանակ անց պաշտոնապես կհայտարարվի կաբինետի կազմը, վարչապետի պաշտոնը կպահպանի Արաոսը:
Անցյալ շաբաթվա վերջում Կուչինսկին հայտարարել էր Պերուի 79-ամյա նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին ներում շնորհելու մասին` կապված նրա առողջական վիճակի հետ: Սա երկրում զանգվածային բողոքի ակցիաների էր հանգեցրել, որոնք վերածվել էին խռովությունների: Դեկտեմբերի 25-ին ավելի քան 5 հազար մարդ փողոց էր դուրս եկել ներման որոշման չեղարկման պահանջով:
Ֆուխիմորիին ներում շնորհելու արձագանքը, պերուական մամուլի կարծիքով, չորեքշաբթի մշակույթի նախարար Սալվադոր դել Սոլարի հրաժարականը էր: Ավելի վաղ նախկին նախագահի ազատման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, Կուչինսկիի գլխավորած «Պերուացիները հանուն փոփոխության» կուսակցությունից չորս պատգամավորներ հայտարարել էին այս քաղաքական ուժից դուրս գալու մասին: Նրանք նշել են, որ Ֆուխիմորիի ներման մասին որոշումը չի համապատասխանում իրենց քաղաքական սկզբունքներին:
Պերուի նախագահը ներում է շնորհել երկրի նախկին նախագահ Ֆուխիմորիին




























