ԱՄՆ վարչակազմի կողմից Ուկրաինայի համար մահաբեր պաշտպանական զենքեր տրամադրելու որոշումը պետք է մղի մյուս անդամ երկրներին ակտիվորեն ռազմական եւ տեխնիկական օգնություն ցուցաբերել Կիեւին`ռուսական ագրեսիան զսպելու համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար Վադիմ Պրիստայկոն, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։
«Չնայած ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային որոշակի սպառազինություն տրամադրելու որոշումը ռուսական հիստերիային,որը ըստ Կրեմլի, խախտում է Մինսկի համաձայնագրերը, պետք է հիշել, որ խոսքը սահմանափակ քանակությամբ զենքի եւ մասերի Ուկրաինային մատակարարման թույլտվության մասին է: Մենք դեռ սպասում ենք զենքերի զանգվածային մատակարարման մասին որոշմանը, որոնք կօգնեն խուսափել Արեւելքում ռուսական հարձակումներից, եթե դա նորից տեղի ունենա», - ասել է դեսպանը:
Պրիստայկոյի կարծիքով՝ այդ որոշումը ուշացել է։
«Մենք օգնությունը վաղուց պետք է ստանայինք, այդ թվում` հակատանկային եւ հակաօդային համալիրները: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր պետություն անհատապես եւ, համապատասխանաբար, դաշինքը որպես նրանց միություն տարբեր պատճառներով դեռեւս չի կարող որոշում կայացնել այդ հարցի շուրջ»,-նշել է ՆԱՏՕ-ի Ուկրաինայի առաքելության ղեկավարը:
Նա նշել է, որ ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամների մեծամասնությունը նայում է ամենաուժեղ դաշնակիցի` ԱՄՆ-ի դիրքորոշմանը:
«Դոնալդ Թրամփի վարչակազմը եթե որոշումը կայացնի, մյուս կառավարություններն իրենց սպասեցնել չեն տա», - կարծիք է հայտնել Պրիստայկոն:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտնել էին, որ ԱՄՆ-ը Ուկրաինային պատրաստվում է տրամադրել «ուժեղացված պաշտպանական միջոցներ»:




























