6-ամյա Գրեյսի որդեգրման մասին պատմությունը հայտնվել է արտասահմանյան լրատվամիջոցներում: Independent-ը գրում է, որ աղջկա հայրը փրկարար է աշխատում: Նա օգնել է աղջկան լույս աշխարհ գալ եւ դրանով իսկ փրկել է նրան:
Մարկ Հադենը որովայնի ցավերից տանջվող կնոջ մասին կանչից հետո դուրս է եկել: Դեպքը եղել է 2011-ի նոյեմբերի 14-ին: Նա օգնել է երեխային լույս աշխարհ գալ, որից հետո պարզվել է, որ մայրը մտադիր է երեխային որդեգրման համար հանձնել, քանի որ ի վիճակի չէ նրան պահել:
Դեպքից երկու օր անց Մարկը երեխային տուն է բերել:
Մարկը եւ իր կին Բեթն արդեն երկու որդի ունեին, սակայն հղիության ժամանակ առաջացած բարդութուններից նրանք չէին համարձակվում եւս մեկ երեխայի ունենալ եւ որդեգրելու մասին էին երազում:
Այժմ Գրեյսը 6 տարեկան է: Ծնողները որդեգրման մասին պատմությունը երեխայից չեն թաքցրել:
.jpg)
.jpg)
.jpg)




























