Թուրքիայի Դիարբեքիրի կալանավայրում բանտարկյալին ուղարկված մի շարք գրքեր թույլ չեն տվել անցկացնել անհիմն պատճառաբանությունով։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ կալանավորի բարեկամները բանտ են ուղարկել «Փոքրիկ իշխանը», «Ռոբինզոն Կրուզո» եւ «Թոմ Սոյեր» վեպերը, սակայն բանտի ղեկավարությունը հրաժարվել է դրանք ընդունել։
Պատճառաբանության մեջ նշվել է, որ դրանք վտանգավոր գրքեր են։



























