Ըստ The Wall Street Journal-ի տվյալների՝ S&P Global Market Intelligence-ի կողմից կազմված աշխարհի 20 ամենախոշոր գործատուների վարկանիշում ակնհայտ է արտադրող կամ արդյունահանող ընկերությունների կրճատման թիվը: Փոխարենը բարելավեն են այն ընկերությունների դիրքերը, որոնք մյուս ընկերություններին աշխատակիցներ կամ մասնագետներ են տրամադրում, հաղորդում է «Կոմերսանտ.ռու»-ն:

Այսպես, 2000-ին թոփ 10-ում ընդգրկված էին Wal-Mart Stores, China Petroleum & Chemical, Siemens, PetroChina, Daimler, GM, McDonald`s, UPS, Ford Motor եւ Hitachi ընկերությունները, այսինքն բացառապես արտադրող կամ արդյուանահանող ընկերությունները:

Իսկ միակ ընկերությունը, որին կարելի է աութսորսինգային համարել, գտնվել է 14-րդ տեղում՝ IBM-ը, IT-ի ոլորտում քոնսալթինգի ծառայություններով:

2017-ին թոփ-20-ում աութսորսինգային ընկերություններն արդեն 5-ն են եւ նրանցից երեքն անցել են թոփ-10՝ նիդերլանդական Randstad Holding-ը եւ բրիտանական G4S եւ Compass Group-ը:

Երկու վարնակիշում էլ ընդգրկվել է ռուսական «Գազպրոմը»:

Ըստ  S&P Global Market Intelligence-ի տվյալների՝ 2000-ին ընկերությունում 306 հազար մարդ է աշխատել եւ այն աշխարհի մյուս գործատուների շրջանում 16-րդ տեղն է զբաղեցրել: 2017-ին ընկերության աշխատակիցների թիվը հասել է մինչեւ 493 հազարի եւ ընկերությունը եզրափակում է թոփ-10-ը: