Կիեւի օանավակայանում Անկարա չվերթն ուշացել է կատվի պատճառով, որին տեղափոխում էր ուղեւորներից մեկը, փոխանցում է «Վեստին»:

Նշվում է, որ ավիափոխադրող ընկերության կանոնների համաձայն՝ մեկ տոմս է հասնում 6 կենդանուց ավելի տեղափոխելու համար, իսկ ուշացման պատճառ դարձած քաղաքացու ուղեբեռում 7 կատու կար:

Արտասահմանյան երկրի քաղաքացի ուղեւորը 2 ժամ պարզաբանում էր կատարում ավիաընկերության եւ ոստիկանության ներկայացուցիչների հետ: Ըստ որում՝ ուղեւորների մի մասը պաշտպանել է նրան, իսկ մյուս մասը դժգոհություն է հայտնել՝ պահանջելով թռիչքը թույլ տալ:

Արդյունքում՝ ավիաընկերությունը համաձայնվել է կանոններից նահանջել եւ «ավելորդ» կատվին ընդունել: