ԱՄՆ-ում անոմալ ցուրտը կարող էր շնաձկների սառելու պատճառ լինել: Indeреndent-ը գրում է, որ Նոր Անգլիայի ափամերձ շրջանում ցուրտը կարող էր առնվազն երեք շնաձկների մահվան պատճառ լինել, որոնց մարմինները մի քանի օրվա ընթացքում հայտնաբերվել են Վելֆլեի եւ Օռլեանի ափերում:
Ըստ գիտնական Գրեգ Սկոմալայի՝ շնաձկների խռիկները շատ զգայուն են եւ սառը օդը կարող էր նրանց արագ սառեցնել:
Մինչ այդ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն Twitter-ի իր էջում առաջիկա ցրտերի պատճառով բնակիչներին կոչ է արել դուրս չգալ փողոց եւ տանը մնալ, հաղորդում է USA.one-ն:




























