Իսրայելի հյուսիսում հին հռոմեական ռազմական ճամբարի պեղումների ընթացքում Իսրայելի հնությունների վարչության հնագետները հայտնաբերել են քարե շենքեր եւ մի քանի հարյուր արտեֆակտ, հաղորդում է Haaretz-ը:

Գիտնականները հայտնաբերել են նաեւ մարդու կողմից ստեղծված քարանձավ, որտեղ դիակիզված  մարդու, հավանաբար զինվորի մնացորդներով խոհանոցային կճուճ է եղել: 

«Այն ժամանակ դիակիզված հռոմեացի զինվորների մնացորդները խոհանոցի կճուճում թաղելը սովորական երեւույթ էր: Ամբողջ ճամբարով մենք նման մի քանի գերեզման ենք գտել», —ասում է պեղումների ղեկավար Յոտամ Թեփորը: 
Հայտնաբերվել են նաեւ մեր թվարկության II-III դարերի 2000 հռոմեական մետաղադրամներ, ապակու կտորներ եւ կենդանիների ոսկորներ: