Շամպայնի դինաստիայի ժառանգ Չարլզ Դե Կազանովը ընտանեկան բրենդի նոր սեփականատիրոջ հետ արտադրանքի գովազդի համար նախկին պոռնո աստղին օգտագործելու որոշումից հետո դատական գործընթացի մեջ է, հաղորդում է Independent-ը:
Բիգո դե Կազանով ընտանիքից Լոուիկ Չիրուսոին զայրացրել է այն, որ նոր բրենդի սեփականատերերը ընտրել են պոռնո ֆիլմերի նախկին դերասանուհի Կլարա Մորգանին որպես ընկերության գովազդային արշավի դեմք: Նա մտադիր է դատարան հայց ներկայացնել, եթե նրա ազգանունը չհանեն սահմանափակ թվով արտադրված շամպայնի շշերի վրայից:
Վարդագույն շամպայնի շշերի վրա հայտնի ընտանիքի ազգանունը նշվում է պոռնո աստղի ազգանվան հետ միասին:
«Ես իսկապես ցնցված եմ այս որոշումից: Սա ուղղակի սկանդալ է: Ինչպե՞ս կարող եմ իմ հայտնի ընտանիքի անունը կապել Կլարա Մորգանի անվան հետ: Դա անհնար է: Իմ նախնիները գերեզմանում շուռ կգային, եթե իմանային այդ մասին»,-ասել է նա:
Չիրուսո ընտանիքը բրենդը հիմնադրել է 1811-ին, 1983-ին այն գնել է Moët-Hennessy-ը: Ներկայիս սեփականատերերը՝ Ռապենո ընտանիքը, բրենդը գնել են 2004-ին:
Կլարա Մորգանին այս իրավիճակը չի անհանգստացնում: Նա անգամ առաջարկել է կոմսին վարդագույն շամպայն ուղարկել:

.jpg)




























