Գերմանացիները տարեկան մոտ 4 մլրդ եվրո են ծախսում սուպերմարկետներից ալկոհոլային խմիչքների գնումների համար: Այս մասին դեկտեմբերի 30-ին հայտնել է շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող Nielsen ընկերությունը, հաղորդում է DW-ն:
Հաշվարկներով՝ երկրի մեկ մարդուն բաժին է հասնում 4.5 լիտր ալկոհոլ:
Գերմանացիների մոտ ամենահայտնի խմիչքը շարունակում է մնալ օղին: Անցյալ տարի վաճառվել է 53 մլն լիտր օղի:
2-րդ եւ 3-րդ տեղում խոտաբույսերից պատրաստված լիկյորն է եւ վիսկին: Բացի այդ գերմանացիները սիրում են նաեւ ջին օգտագործել: Այս տարի ջինի վաճառքն աճել է 30 տոկոսով՝ մինչեւ 7,4 մլն լիտր:
Ալկոհոլի ամենամեծ պահանջարկը դեկտեմբերին է:
«Մեր տվյալները վկայում են այն մասին, որ վերջին 4 ամիսներին գերմանացիները ավելի շատ ալկոհոլային խմիչքներ են գնում», – ասել է ընկերության մարքեթինգային ուսումնասիրությունների ներկայացուցիիչ Միխայիլ Գրիսը:




























