ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդեր Ազուլեն Իսրայելի իշխանություններից պաշտոնական ծանուցագիր է ստացել կազմակերպությունից երկրի դուրս գալու մասին: Այս մասին ասված է կազմակերպության  կայքում հրապարակված  Ազուլեի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 «Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, ես Իսրայելի կառավարությանից ծանուցում եմ ստացել կազմակերպության կազմից 2018 թվականի դեկտեմբերի 31-ից երկրի դուրս գալու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։

«Ես խորապես ափսոսում եմ, համարելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասությունների շրջանակներում հենց կազմակերպության շրջանակներում, ոչ թե նրանից դուրս պետությունները կկարողանան ավելի լավ փոխգործակցել իրենց տարաձայնությունները լուծելու հարցում»,-ավելացրել է նա:

Հոկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ից իր դուրս գալու մասին հայտնել էր ԱՄՆ-ն։ Նույն օրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաման էր տվել պատրաստել կազմակերպությունից երկրի դուրս գալը։

Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ անդամ է դարձել 1949 թվականին։  2016 թվականին կազմակերպության գործադիր խորհուրդի կողմից Երուսաղեմի մասին բանաձեւի ընդունումից հետո, որով Իսրայելը դատապարտվում էր մուսուլմանների հսրբավայրերից մեկի՝ «Ալ Աքսա» մզկիթը այցելելու խոչընդոտներ ստեղծելու համար, Իսրայելի ղեկավարությունը որոշել էր դադարեցնել համագործակցությունը կազմակերպության հետ: Իսրայելը փաստաթուղթը բնորոշեց որպես Երուսաղեմի եւ հրեական  սրբավայրերի հետ հրեաների կապի մերժում: 2017 թ., Իսրայելը դժգոհություն էր արտահայտել Համաշխարհային ժառանգության ցանկում  Հեբրոն հին քաղաքն որպես պաղեստինյան  օբյեկտ ընդգրկելու համար։

2011 թվականին՝  Պաղեստինի կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց հետո, Միացյալ Նահանգները հրաժարվեց մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմանը: ԱՄՆ-ի օրինակին հետեւեց Իսրայելը: Արդյունքում միջազգային այս կազմակերպությունը կորցրեց իր ֆինանսավորման 22% -ը: