Չեչնիայի ղեկավարը Ռամզան Քադիրովը ասել է, որ մտադիր չէ վերադառնալ Facebook սոցիալական ցանց: Նա այդ մասին հայտնել է իր Telegram ալիքում, փոխանցում է Lenta-ն:
«Հայտարարում եմ, որ սկզբունքորեն չեմ պատրաստվում վերադառնալ Facebook ... Սա շատ պատասխանատու հայտարարություն է»,-գրել է Կադիրովը։ Նա պարզաբանել է, որ այս ցանցում արգելափակվածի փոխարեն նախկին հասցեով նոր էջը ստեղծվել է լիազորված անձի կողմից առանց իր մասնակցության «հերթական նմանակի ստեղծումից, այն գովազդային ակցիաներում, սադրիչ նպատակներով կամ էլ անիմաստ թրոլինգներում օգտագործելուց խուսափելու համար»։
Դեկտեմբերի 27-ին Facebook-ի մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Չեչնիայի ղեկավարի էջերը արգելափակվել են ԱՄՆ կառավարության կողմից նրա դեմ պատժամիջոցների կիրառման պատճառով: Արգելափակելուց հետո Կադիրովը նշել է, որ այսուհետ բոլոր կարեւոր հաղորդագրությունները կրապարակվեն Mylistory սոցիալական կայքում, որն Instagram-ի չեչենական նմանակն է: Նա նաեւ շարունակում է էջեր վարել «Վկոնտակտե»-ում եւ Telegram-ի ալիքի միջոցով:




























