2017 թվականը հարուստ էր հրաբխային ժայթքումներով: 2018 թ.-ին նոր անուններ կավելանան հին անուններին, հայտնում է  Nat-geo-ն։

Ագունգ

Ընթացիկ տարվա խոշորագույն ժայթքումներից  մեկը գրանցեց Ագունգ հրաբուխը Ինդոնեզիայի Բալի կղզում: Ավելին, իր գոյության հազարամյակի ընթացքում 3142 մետր  բարձրություն ունեցող հրաբուխը ժայթքել է ընդամենը 4 անգամ: Սրան հակառակ, հավայական Կիլաուեան, արթնանալով 1983 թվականին, չի  դադարում իր ակտիվությունը նաեւ ներկայումս։ 

Հրաբխագետներ  համոզված են, որ իր ռեկորդային երկարատեւ ժայթքումները չեն դադարի նաեւ 2018 թվականին: Բացի այդ, այլ հրաբուխներ եւս հիշեցնում են իրենց մասին:

Սիմոե, Ճապոնիա

Միյադձագի ճապոնական պրեֆեկտուրայի  հարբուխներից մեկը՝ 1421 մետր բարձրությամբ Սիմոե հրաբուխը, 6 տարվա քնից հետո 2017 թվականի աշնանը արթնացավ։ Վտանգավորության մակարդակը մնում է բարձր, որը ենթադրում է շարունակական ակտիվություն նաեւ հաջորդ տարում։

Մերափի, Ինդոնեզիա

Ինդոնեզիայի Ճավա  կղզում գտնվող  Մերափի հրաբուխը ամենաակտիվն է երկրում: Հրաբխի անունը թարգմանվում է որպես «կրակի լեռ»: 1930 թ. դրա ժայթքման ժամանակ մոտ 1300 մարդ մահացել է, 2010 թ.-ին՝ ավելի քան 350 հազար բնակիչ տարհանվել էր մոտակա բնակավայրեր, սակայն 35 հոգու կյանք այնուամենայնիվ այն խլեց: Մերափիի հրաբխային ժայթքումների հստակ նշաններ չեն նկատվում, բայց մասնագետները չեն բացառում  դրա արթնանալը։

Էրայվաիյոկյուդլ, Իսլանդիա

Էրայվաիյոկյուդլը  ժայթքել է միայն երկու անգամ՝ 1362 եւ 1727-1728 թվականներին։ Երկու դեպքում էլ արդյունքը կատաստրոֆիկ հեղեղումներն էին, քանի որ հրաբխային գործունեությունը  սառցային  լճերի ջրերն էր հեղեղում։ Երրորդ արթնացումը գրանցվել է 2017 թվականին, իսկ նոյեմբերին դիտարկվում էր սառույցների լողալը։ Վտանգի «կանաչ» (հրաբուխը նորմալ վիճակում է) աստիճանից հայտարարվել էր «դեղին» աստիճան( ակտիվության աճի նշաններ)։

Վիլյարիկա, Չիլի

Հարավային Ամերիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Վիլյարիկա վերջին չորս հարյուրամյակների ընթացքում մի քանի տասնյակ անգամ է ժայթքել: Նրա հանգստության առավելագույն շրջանը չի գերազանցում 30 տարին: 2015 թվականին արձանագրված գործունեության նոր փուլը շարունակում է  նաեւ այսօր: Բոլորովին վերջերս  հրաբուխը 150 մետր բարձրությամբ ծխի սյուներ եւ լավարաններ էր տարածում:

Բացի այդ, հրաբուխների ցուցակում, որոնք կշարունակեն 2018 թ. իրենց  ժայթքումները,  մեքսիակական Պոպոկատեպետլն է։

Նոյեմբեր ամսվա ընթացքում ընդամենը երեք օրում  արձանագրվել է ավելի քան 200 գոլորշու եւ երեք հրաբխային նյութերի արտանետում: