Բրիտանացիները իրենց մշակույթում հայտնաբերել են «Մոնտի Պայթոն» ոճի «լպիրշ» հումորի պատճառները։ IV դարի այսպես կոչված «Տանտալոսի գավաթը» աշխարհում կարող է լինել առաջին ծաղր-կատակի օրինակը:
«Սա ի՞նչ գինի է իմ տոգայում»,-կմտածեր գավաթը ձեռքը վերցրած հռոմեացին, որը պատրաստվում է բուրումնավետ ըմպելիքը փորձել։ Շքեղ արծաթյա տարան, որը գտնվել է 2012 թվականին Խորվաթիայում, հավանաբար հին հռոմեական կայսրերի շրջանում տարածված է եղել։
Սկզբում հնագետները չեն կարողացել ճշգրտորեն որոշել կենտրոնում բլրի վրա գտնվող տարայի տեսքով եւ ներքեւից բացվածք ունեցող այդ բաժակի նպատակը: Ակնհայտ էր, որ այն պատկերել է Տանտալոսին` առասպելական արքա, որը աստվածներին պատժելիս կապում էր նրանց ժայռին եւ թույլ չէր տալիս նույնիսկ ջուր խմել: Պարզվել է, որ Տանտալոսը բացվածք էր արել բաժակի վրա, որպեսզի հեղուկը թափվեր դրա միջից մինչեւ որոշակի մակարդակ լցվելը։
Արդյունքում ստացվում էր զվարճալի «ժլատ բաժակ», որը հնարավոր է՝ ծառայել է կայսրերի կամ այլ բարձրաստիճան անձանց զվարճություններին։
«Սա ծաղրանքի ամենավաղ օրինակն է, իհարկե, հռոմեացիների համար: Պատկերացրեք, թե ինչպես են բաժակը մատուցում ոչինչ չկասկածող հյուրին, ստրուկը լցնում է բաժակը, եւ հանկարծ հեղուկը սկսում է հոսել դրանից»,-բացատրել է բրիտանական թանգարանի հսկիչ դոկտոր Ռիչարդ Հոբսը:
Նա կարծում է, որ այն հնարավոր է՝ պատկանել է Հռոմի կայսր Վալենտինիան I-ին եւ նրա եղբայր Վալենտին, որոնք ծնվել են Խորվաթիայում, հաղորդում է «Մոյա Պլանետա»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Հոբսի առաջարկությունը մասնակիորեն սատարում են պատմաբանները, որոնք հիշեցնում են, որ դասական հումորի հիմունքները կարելի է գտնել հնագույն «Փիլոգելոս» կատակների հավաքածուում: Ենթադրվում է, որ սա տարբեր հումորային վեպերի հավաքածու է, այլ ոչ թե մեկ հեղինակի աշխատանք:
Հավաքածուն բաղկացած է 265 կատակներից, որոնք բաժանված են ըստ թեմաների, օրինակ՝ «ուսուցիչ-աշակերտ», «գիտնական-հիմար»: Անեկդոտների հիմնական կերպարը «մանրախնդիր մարդն է (պեդանտ)» է՝ գեղջուկ գիտնականը շատ յուրահատուկ տրամաբանությամբ: Բացի այդ, «Ֆիլոգելես»-ում ծաղրում էին Աբդերա, Սիդոն եւ Կիմա քաղաքների բնակիչներին, ինչպես նաեւ գողերին, անբաններին, նախանձներին, շատակերներին ու հարբեցողներին:





























