ԱՄՆ քաղաքացիները պետք է անհանգստանան Հյուսիսային Կորեայի առաջնորդի հոգեկան վիճակով, ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս երկրի ժողովուրդը պետք է մտահոգվի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հոգեկան վիճակով: Նա բազմիցս հնչեցրել է սպառնալիքներ՝ վերջին տարիներին բազմաթիվ հրթիռներ փորձարկելով: Մեր նախագահը վախկոտություն չի դրսեւորի, թույլ չի լինի եւ կանի այն, ինչ խոստացել է՝ պաշտպանել ամերիկացիներին»,-ասել է նա ի պատասխան լրագրողի խնդրանքին մեկնաբանել Թրամփի հայտարարությունը, թե իր միջուկային կոճակը ավելի մեծ է, քան Կին Չեն Ընինը: Լրագրողը հարցրել է, թե արդյոք ամերիկացիները պետք է անհանգստանան ԱՄՆ-ի նախագահի հոգեկան վիճակով, որը հեշտությամբ պնդումներ է անում միջուկային զենքի մասին:
Ավելի վաղ Կիմ Չեն Ընի հայտարարությանը այն մասին, որ միջուկային կոճակը գտնվում է իր սեղանին, ի պատասխան Թրամփը նշել էր, որ Հյուսիսային Կորեայի ժողովուրդը թող տեղեկացնեն իրենց առաջնորդին, որ ամերիկյան նախագահի սեղանին եւս կա այդպիսի կոճակ, բայց ավելի ու մեծ է եւ աշխատում է։




























