Իսրայելը կարող է արդյունավետ կերպով պայքարել Գազայի հատվածից հրթիռային գնդակոծությունների դեմ միայն այն դեպքում, եթե անկլավի հետ տնտեսական կապերը խզի եւ նրա քաղաքացիական բնակչության համար պատասխանատվությունից իրեն ազատի: Այս մասին հայտարարել է Իսրայելի տրանսպորտի եւ հետախուզության նախարար Իսրաել Կացը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր Իսրայելի տարածքով երեք հրթիռների արձակման մասին: Ի պատասխան՝ Իսրայելի օդուժը հարված է հասրցրել անկլավի ահաբեկչական ենթակառուցվածքին:

«Ներկա իրավիճակը չի կարող շարունակվել: Գազայում իրավիճակը պահանջում է ռազմավարություն: Իսկ մենք մի քանի տարի  մի քանի կառավարությունների ժամանակ ռազմավարություն չենք ստեղծում: Ես առաջարկեցի սահմանազատման ծրագիր, որը ենթադրում էր Գազայի հետ բոլոր քաղաքացիական կապերի խզումը: Իսրայելը պետք է խզի Գազայի հետ բոլոր կապերը, ազատվի քաղաքացիների համար պատասխանատվությունից եւ պատասխանի սպառնալիքներին», - ասել է Կացը «Գալեյ Ցախալ» ռադիոկայանի եթերում:

Նախարարի խոսքով՝ Լիբանանի հետ սահմանի անվտանգությունը բացատրվում է այն փաստով, որ Իսրայելը կարողացել է այս տարածքում «ընդհանուր զսպվածություն» կազմակերպել եւ «Հիզբոլլահը գիտի այն գինը, որը կվճարի» ագրեսիվ գործողությունների համար:

Իր խոսքով՝ քաղաքացիական բնակչության համար պատասխանատվություն ստանձնելով՝ Իսրայելը չի կարող ամբողջ ուժով պատասխանել Գազայից հրթիռային գնդակոծություններին: ՀԱՄԱՍ-ը գիտի այդ մասին, դրա համար շարունակում է սադրանքնմերը եւ սպառնալիքները: