Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է վերանայել զանգվածային լրատվամիջոցների մասին օրենսդրությունը համացանցում կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու համար:

Այս մասին նա ասել է մամուլին ուղղված ամանորյա շնորհավորանքի ժամանակ, հաղորդում է BBC-ն:

Մակրոնն ասել է, որ ընտրությունների ժամանակ սոցիալական մեդիան կբախվի  ավելի խիստ բովանդակային կանոնների հետ, որոնք նրանք կտեղադրեն համացանցում:

Նա ավելացրել է, որ լիբերալ ժողովրդավարության հանդեպ մարդկանց հավատը վերացնելու նպատակով միտումնավոր փորձեր են արվում ճշմարտության եւ կեղծիքի միջեւ գիծը ջնջելու համար: 

Լրագրողները վստահ են՝ կասկած չկա, որ Մակրոնը Ռուսաստանին է նկատի ունեցել, երբ արել է այս հայտարարությունը: Նա արդեն հայտարարել է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հասարակական կարծիքը ղեկավարելու ՌԴ փորձերի մասին:

«Մենք զարգացնելու ենք մեր իրավական համակարգը այդ կեղծ լուրերից ժողովրդավարությունը պաշտպանելու համար», - ասել է Ֆրանսիայի նախագահը: