Լեհաստանը եւ Հունգարիան կշարունակեն միգրացիայի քաղաքականության վերաբերյալ իրենց դրքորոշումը պահպանել՝  չճանաչելով ԵՄ-ում միգրանտների բաշխման քվոտային սկզբունքը:

Այս մասին Բուդապեշտում իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մաթեուս Մորավեցկին, հաղորդում է «Եվրոպական ճշմարտությունը»:

 «Մենք լիովին համաձայն ենք միգրացիայի եւ փախստականների վերաբերյալ հունգարական մոտեցման հետ: Մենք 2 տարվա ընթացքում հավատարիմ ենք մնացել մեր տեսակետին: Ինքնիշխան պետությունները պետք է իրավունք ունենան որոշելու՝ ում են ընդունում եւ ում չեն ընդունում», - ասել է Մորավեցկին:

Նա հավելել է, որ Կենտրոնական Եվրոպայի երկրները շատ ջանքեր են գործադրում, որ թեթեւացնեն Եվրոպական միության արեւելյան թեեւում առկա լարվածությունը:

 «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը շարունակվում է: Մենք զգալիորեն նպաստում ենք միգրացիայի ոլորտում լարվածության նվազեցմանը», - ասել է վարչապետը:

Օրբանն, իր հերթին, ասել է, որ ԵՄ միգրացիայի քաղաքականությունը ոչ միայն չի աշխատում, այլեւ չի հաջողվել, հաղորդում է «Լեհական ռադիոն»:

 Օրբանն ասել է, որ 2018-ը կդառնա միգրացիայի հարցերի վերաբերյալ քննարկումների եւ վեճերի տարի: