ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ եւ Հարավային Կորեայի միջեւ բանակցությունները հնարավոր չէին լինի, եթե նա համառություն չցուցաբերեր: Այս մասին նա գրել է իր Twitter- ում, հաղորդում է iz.ru-ն:
Ամերիկացի առաջնորդը հարց է ուղղել՝ արդյոք «իսկապես ինչ-որ մեկը հավատում է, որ բանակցությունները հնարավոր կլինեին», եթե «ես համառություն չցուցաբերեի եւ պատրաստակամություն չհայտնեի մեր «ուժը» Հյուսիսի դեմ կիրառելու մասին»: Միեւնույն ժամանակ, նախագահը հավելել է, որ աջակցում է Սեուլի եւ Փհենյանի միջեւ շփմանը:
With all of the failed “experts” weighing in, does anybody really believe that talks and dialogue would be going on between North and South Korea right now if I wasn’t firm, strong and willing to commit our total “might” against the North. Fools, but talks are a good thing!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 4 января 2018 г.
Հունվարին 4-ին Սեուլի նախաձեռնությամբ կայացավ երկրորդ զանգը: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը չպատասխանեց զանգին, այլ կես ժամ անց հետ զանգեց: Փհենյանն ինքնուրույն կնախաձեռնի բանակցությունները:




























