ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները ցանկանում են խոչընդոտել լրագրող Մայքլ Վուլֆի «Կարկ եւ զայրույթ՝ Թրամփի Սպիտակ տանը» գրքի վաճառքին, որը գրվել է պետության ղեկավարի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնի հիշողությունների հիման վրա, հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի փաստաբան Չարլզ Հարդերը գրքի հեղինակին եւ Henry Holt and Co. հրատարակչատանը նամակ է ուղարկել՝ կոչ անելով «անմիջապես կանգնեցնել եւ հրաժարվել հետագա հրապարակումից, թողարկումից կամ առանձին հատվածների եւ նույնիսկ սեղմ բովանդակության տարածումից»: Փաստաբանը հստակեցրել է, որ գրքի ստեղծման մասնակիցներին կարող են մեղադրանքներ ներկայացվել, այդ թվում՝ նաեւ զրպրատության:
WP-ն հայտնում է, որ Դոնալդ Թրամփի իրավաբանները նամակ են ուղարկել նաեւ Սթիվեն Բենոնին՝ նրան մեղադրելով Trump Organization ընկերության հետ կնքած աշխատանքային պայմանագրի խախտման մեջ: «Դուք պայմանավորվածությունը խախտել եք հեղինակ Մայքլ Վուլֆի հետ Թրամփին, նրա ընտանիքի անդամներին եւ ընկերությանը քննարկելով՝ Վուլֆին հայտնելով գաղտնի տեղեկություններ, ինչպես նաեւ թույլ տալով անփույթ եւ մի շարք դեպքերում զրպարտչական հայտարարություններ»,- նշված է նամակում: ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականից պահանջել են դադարեցնել գաղտնի տեղեկությունների տարածումը, ինչպես նաեւ ամբողջ փաստաղթերը պահպանել հետագա քննության համար:
ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ եւ զայրույթ՝ Թրամփի Սպիտակ տանը» (Fire and Fury: Inside the Trump White House) գիրքը լի է ստով եւ խեղաթյուրումներով:
«Ես նրա հետ գրքի մասին երբեք չեմ խոսել: Այն լեցուն է ստով, խեղաթյուրումներով եւ աղբյուրների է վկայակոչում, որոնք գոյություն չունեն»,- Twitter-ի իր էջում նշել է ԱՄՆ առաջնորդը: Թրամփը նաեւ հստակեցրել է, որ Վուլֆին մի քանի անամ մեժել է Սպիտակ տուն այցելելում թույլտվությունը:




























