Հունվարի 6-ին ժամը 9:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում  դժվարանցանելի ավտոճանապարհներ կան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:  

Հունվարի 6-9-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Նախարարությունը վարորդներին հորդորում է մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: